Մայիս. ընթերցարան

Ինչպե՞ս օգնեց մայրիկին

Նապաստակն ու իր ձագը զբոսնում էին բանջարանոցում: Թփերի տակ մի մեծ, կարմիր գազար գտան:

-Ա՜յ քեզ բախտ,- ուրախ ծափ տվեց փոքրիկը:

-Սա մեր երեկոյան ընթրիքը կլինի,- ասաց մայրը:- Օգնի՛ր ինձ, սիրելի՛ս, ընթրիքը միասին տուն տանենք:

Ու երկու նապաստակները՝ մայրը՝ առջևից, ձագուկը՝ հետևից, գազարը ուսերին առած, ճանապարհ ընկան դեպի տուն:

Հակառակի պես գազարը այնքա՜ն անուշ էր բուրում: Ձագուկը չդիմացավ, փորձեց համտեսել: Կծեց մի փոքրիկ կտոր ու կերավ: Չտեսնված համեղ էր, թարմ և  հյութալի: Նա նորից կծեց գազարից, նորից կերա՜վ ու կերա՜վ: Մեկ էլ տեսավ՝ գազարն այնքան է կարճացել, որ համարյա բան չի մնացել: Մոր ուսին միայն տերևներն էին ու մեկ էլ՝ մի փոքրի՜կ-փոքրի՜կ կտոր գազար:

Ահա թե ձագուկ նապաստակն ինչպես օգնեց իր մայրիկին:

Continue reading

Ապրիլ. ընթերցարան

Գիտե՞ս, որ                                                                  

Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է:

Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:  Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են:  Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝  մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս  կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:

Continue reading

Մարտ. ընթերցարան

Փոքրիկի խրատը
Ա՛յ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց,
Մի բերան հենց`տիկ, հա տիկ…
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի. 
– Սուս արա
Գլուխներս դու տարար:
Հերիք խոսես ու շարժես
Սլաքներ ու ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի.
– Չաչանակ:

Հ. Թումանյան
Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ջաննի Ռոդարի
Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Continue reading

Փետրվար. ընթերցարան

Բարեկենդանը

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

Continue reading

Հունվար. ընթերցարան

Հ. Թումանյան
Ծաղիկները

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ։ Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում։ Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով,իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ․․․

Continue reading

Դեկտեմբեր. ընթերցարան

Հ. Թումանյան
Առաջին ձյունը

– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Continue reading

Նոյեմբեր. ընթերցարան

Ա․ Խնկոյան
Ձմեռ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

Continue reading

Ընթերցարան_սեպտեմբեր

Ջ. Ռոդարի
Ա՜յ քեզ շաբաթ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
-Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Ղ․ Աղայան

Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..
― Հե՜-հե՜-հե՜…
Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜…

Հ․ Թումանյան

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

Continue reading