Հաշվետվություն 2022-2023

լրացվում է

Մուտքի ճամբարի ժամանակ իրար արդեն ճանաչաճ առաջին դասարանցիներն իրենց ուսումնական տարին սկսեցին սեպտեմբերի 1-ին: Հետաքրքիր ու անակնկալներով լեցուն տարի էր սպասվում 1.1 դասրանի սովորողներին:

Միասին շատ գործ ունեին անելու՝ նախագծերին պետք է մասնակցեին, դառնային գրաճանաչ ու մեդիահմուտ սեբաստացիներ, ճամփորդեին, բարձունքներ հաղթահարեին, գյուղում ապրող տատիկների ու պապիկներին օգնեին, լավաշ ու գաթա թխեին, թթու դնեին, տիկնիկներ պատրաստեին, լողային, ինքնագլոր ու հեծանիվ վարեին, կազմակերպեին ձիավարություն, կերակրեին, խնամեին ագարակի կենդանիներին, իրականացնեին ծառատունկ, հրաշք նկարների, ձեռքի աշխատքների ցուցահանդես կազմակերպեին, մասնակցեին ձմեռային և ամառային ճամբարներին, նշեին բոլոր ծեսերը, դառնային  հրատարակիչներփրկարարներ, սիրեն կոմիտասյան երգերն ու ազգային պարերը:

Այ, այսքա՜ն կարևոր գործ ունեին անելու կրտսեր դպրոցականները, իսկ կրթահամալիրը փորձում է այս ամենի հնարավորությունների դռները բացել… բարով եք միացել սեբաստացի ընտանիքին:

Մայիս. հաշվետվություն

Ապրիլ. հաշվետվություն

Մարտ. հաշվետվություն

Հաշվետվություն. փետրվար

Հունվար. հաշվետվություն

Դեկտեմբեր. հաշվետվություն

Նոյեմբեր. հաշվետվություն

Հոկտեմբեր. հաշվետվություն

Սեպտեմբեր.հաշվետվություն

Մայիս. հաշվետվություն

Մայիս ամիսը յուրահատուկ ամիս է կրթահամալիրի համար: Արդեն 18 տարի շարունակ բաց դռների օր է հայտարարում կրթահամալիրը մայիս ամսին՝ Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք:

Continue reading

Հաշվետվություն. փետրվար


Փետրվարի 6-10
Փետրվարի 13-17
Փետրվարի 20-24
Փետրվարի 27-ից մարտի 3

Ամեն ամիս սովորողները կազմում են տվյալ ամսվա օրացույցը, վերհիշում շաբաթվա օրերը, խնդիրներ լուծում օրացույցի վերաբերյալ:
Փետրվար ամսվա օրացույց

Continue reading

Ճամբարի ամփոփում


Ստուգատեսներին մասնակցել են բոլոր սովորողները՝ 23 ճամբարական:
1 սովորող ոչ բոլոր ստուգատեսներին է մասնակցել՝ վատառողջ լինելու պատճառով:

Մարզական ստուգատես

Բնագիտական ստուգատես
Սերմնացան
Բնագիտական փորձեր
Բնագիտական գործունեությունն ընտանիքում
Ինքնաշեն խաղեր՝ քանոն
Արտադրությամբ ուսուցում
Կառուցողական խաղերի ֆլեշմոբ
Mind center

Ազգագրական
Նատյուրմորտ
Դդում
Մանկական հաշվերգ
Պար «Փափուռի»
Ընկուզախաղեր

Դիջիթեք
Մեդիահմտությունների փոխանցում

Հունվար. հաշվետվություն

Առաջին քայլը դասարանում հունվար ամսվա օրացույցի կազմումն է: Սովորողները ամեն ամիս փոխում են ամիսը, հերթականությամբ դասավորում թվերը, վերհիշում շաբաթվա օրերը:
Ամիսն սկսվեց հետաքրքիր պատմություններով, չէ՞ որ սովորողները շատ նվերներ էին ստացել, իսկ մենք էլ իրենց հետ պետք է ուրախանանք: Մի մասն արդեն մասնակցել էր «Ուսումնական ձմեռ» նախագծին և ներկայացրել իրենց տոնածառն ու ամանորյա ուտեստները: Իսկ դասարանում պատմում էին, թե ինչ նվերներ են ստացել Ձմեռ պապիկից:

Continue reading