Ուսումնական ամառ 2023

Սիրելի՛ սովորող, ամառը գիրք կարդալու ամենահարմար եղանակն է: Հարմար անկյուն է պետք գտնել, տեղավորվել, ընտրած գիրքը վերցնել ու կարդալ:
Մաղթում ենք հաճելի ժամանաց:

Կարող ես օգտվել նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:


Ստեղծագործությունը կարդալուց հետո
-ինչի՞ մասին էր
-ի՞նչ սովորեցիր ստեղծագործությունից

Հարցերի պատասխանները ներկայացրո՛ւ ռադիոնյութի  կամ  տեսանյութի տեսքով, տեղադրի՛ր YouTube-ում և հղումն ինձ ուղարկի՛ր:
Ես անհամբեր կսպասեմ:

Ամառային ճամփորդություններ՝
Մեկնելով ճամփորդության, գյուղ, երկրից դուրս կամ հանգստավայր, առաջարկում եմ պատմել ձեր ճամփորդության մասին:

Պատումները կարող ես ներկայացնել ֆոտոշարքի, ռադիոնյութի, տեսանյութի տեսքով:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝
Հետաքրքիր, ճանաչողական տեքստեր
Հարյուր հազար հարց ու պատասխան

Դոնալդ Բիսեթ
Հեքիաթներ

Ջաննի Ռոդարի
Հեքիաթներ հեռախոսով
Հեքիաթներ երեք վերջաբանով

Էրիխ Ռասպե
Բարոն Մյունհաուզենի արկածները

Հովհաննես Թումանյան
Հեքիաթներ
Կացին ախպեր
Կիկոսի մահը
Բզեզի դպրոցը
Խելոքն ու հիմարը
Խոսող ձուկը
Անբան Հուռին
Անխելք մարդը
Անհաղթ աքլորը
Եդեմական ծաղիկը
Բարեկենդանը
Ծիտը (հեքիաթ)
Անբախտ վաճառականները
Ձախորդ Փանոսի հեքիաթը
Ճամփորդները
Ոսկու կարասը
Ուլիկը
Չախչախ թագավորը
Պոչատ աղվես
Սուտասանը
Սուտլիկ որսկանը
Տերն ու ծառան
Քաջ Նազարը
Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ուրախ մաթեմատիկա՝
Օնլայն առաջադրանքներ

Մաթեմատիկական խաղեր՝
Խաղ 1— տրամաբանական առաջադրանքներ
Խաղ 2 — հանում
Խաղ 3 — գումարում

Մաղթում եմ ուրախ ուսումնական ամառ:

Ամփոփումը

Տեսանյութեր

Paint-ով աշխատանքներ

Այց Ուսումնական ագարակ․ Ձիավարություն

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին ջոկատ

Օրը՝ 07.06.2023

Ժամը՝11:10

Նախագծի պատասխանատու՝ Լուսինե Պետրոսյան

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • Հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը
  • Ձիերի կերակրում, խնամք
  • Ձիավարություն

Ընթացքը՝

  • Քայլքով գնում ենք դեպի ագարակ
  • Խնամում ենք ձիերին և ձիավարում
  • Շրջայց Ուսումնական ագարակում

Արդյունքը